Ադրբեջանն սկսել է Հայաստանից Վրաստանի միջոցով ապրանքներ ներմուծել։ Այս տեղեկությունը հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պետական մաքսային կոմիտեին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Հայաստանից Վրաստանի միջոցով ապրանքների առաջին ներմուծումն իրականացվել է մարտ ամսին։ Ներմուծված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 960 հազար դոլար։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Վրաստանի միջոցով Հայաստան է արտահանել 5 միլիոն 757 հազար 480 դոլարի ապրանքներ։