Շուլավերում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվածներն ազատ են արձակվել

Մառնեուլիի Շուլավեր գյուղում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված երկու անձինք գրավի դիմաց ազատ են արձակվել։

Այս տեղեկությունը Netgazeti.ge-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

«Ռադիո Մառնեուլի»-ի փոխանցմամբ՝ տեղի ֆերմերները առավոտից հավաքվել են Շուլավեր գյուղում և պահանջել են հանդիպում Մառնեուլիի քաղաքապետ Դաուր Իսմայիլովի հետ՝ իրենց արտադրանքի վաճառքի հետ կապված խնդիրների պատճառով։

Չնայած տեղացիների խնդրանքներին, քաղաքապետը չի ժամանել դեպքի վայր, ինչը հանգեցրել է լարված իրավիճակի և մայրուղին փակելու փորձի։

«Ռադիո Մառնեուլի»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետի տեղակալ Գիորգի Գոդաբրելիձեն ավելի ուշ հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ: