Անորոշության շրջանում ամենից լավ է երևում, թե ինչն է իրականում կարևոր, գրել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը մայիսի 9-ին՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ։
«Տեղաշարժի ազատություն, գործող միասնական շուկա, սերունդների ընթացքում ստեղծված կյանքի բարձր որակ և, ամենից առաջ, կայուն խաղաղություն։ Սա այն է, ինչ Եվրոպական միությունը հետևողականորեն ապահովել է իր պատմության ընթացքում։
Այն մարդիկ, ովքեր հույսով են նայում այս խոստմանը, պետք է իմանան, որ դա կկատարվի նաև վաղը։ Եվրամիությունը կատարյալ չէ, բայց արդեն ավելի քան 75 տարի կատարում է այդ խոստումը։ Դա հուսալի է, և հենց սա է գլխավորը։
Եվրամիությունն այն վայրն է, ուր մարդիկ վերադառնում են, երբ տուն վերադառնալու կարիք ունեն, և այն վայրը, որին նայում են մյուսները, երբ արժանապատիվ ապագա կառուցելու հույս ունեն։
Տունն այնտեղ է, որտեղ սիրտն է։ Եվ այսօր մեր սրտերը Եվրոպայում են։
Շնորհավոր Եվրոպայի օրը», — սոցիալական ցանցում գրել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը։