Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-ապրիլին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունն ապրանքների գծով (բացառությամբ չհայտարարագրված առևտրի) կազմել է 8 հազար 132 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 1.7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Geostat-ի հրապարակած տեղեկությամբ` ապրանքների արտաքին առևտրի շրջանառությունից արտահանումը կազմել է 2 հազար 439 միլիոն ԱՄՆ դոլար (աճել է 21.1%-ով), իսկ ներմուծումը՝ 5 հազար 692 միլիոն ԱՄՆ դոլար (նվազել է 4.9 տոկոսով)։

2026 թվականի հունվար-ապրիլին բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 3 հազար 252 միլիոն ԱՄՆ դոլար, որը կազմում է արտաքին առևտրի շրջանառության 40 տոկոսը։