Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառում Ախալքալաքում

Այսօր` մայիսի 26-ին, Վրաստանի անկախության օրը Ախալքալաքում նշվեց միջոցառմամբ: Տեղի ունեցավ համերգ, որտեղ հնչեցին վրացական և հայկական երգեր, պարեցին վրացական ազգային պարեր:

Միջոցառումը տեղի ունեցավ «Խաս Բախչա» այգում:

Տոնի առիթով ներկայացվեց նաև երկրի ռազմական տեխնիկան։

Անկախության օրը նշվել է Վրաստանի մի շարք քաղաքներում:

1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական ​​անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։

1989 թվականի ապրիլի 9-ի ողբերգությունից հետո երկրում ակտիվացել էր ազգային շարժումը։ Վրաստանի Գերագույն խորհուրդը ստիպված եղավ 1921 թվականի փետրվարի 25-ի ակտը ճանաչել որպես Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիա։ Ավելի ուշ նշանակվեցին Գերագույն խորհրդի ընտրություններ։ Ընտրությունները տեղի ունեցան 1990 թվականի հոկտեմբերի 28-ին, և հաղթանակ տարավ Զվիադ Գամսախուրդիայի գլխավորած «Կլոր սեղան-Ազատ Վրաստան» կուսակցությունը։

1991 թվականի մարտի 31-ին Գերագույն խորհուրդը համընդհանուր հանրաքվե անցկացրեց, որի ժամանակ Վրաստանի բնակչության 98,9 տոկոսը կողմ արտահայտվեց Վրաստանի անկախության վերականգնմանը։

Օրվա լուսանկարները ստորև`