Վրաստանում հայտնաբերվել է Դենգեի վիրուս, հաղորդել է «Առաջին ալիք»-ը՝ վկայակոչելով Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեին: Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ Դենգեի վիրուսը հաստատվել է մեկ մարդու մոտ: Իվանե Չխաիձեն այլ մանրամասներ չի քննարկել։
Սա վիրուս է, որը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով: Դենգեի ինկուբացիոն շրջանը սովորաբար 5-7 օր է, բայց դասական ձևով տատանվում է մինչև 15 օր: Վիրուսը սկսվում է ուժեղ դողով և 39-41 աստիճան ջերմության բարձրացմամբ, նաև ուժեղ գլխացավով, մկանների և հոդերի ցավերով։