Համաշխարհային արիստները բարեգործական համերգ կունենան Թբիլիսիում

Իտալացի ականավոր տենոր, դիրիժոր Ջուզեպպե Սաբատինին սեպտեմբերի 27-ին Թբիլիսիում կմասնակցի «նաթվրիս խե» (Ցանկության ծառ) բարեգործական հիմնադրամի համերգին։

Սաբատինին Վրաստան է ժամանել այսօր լուսադեմին։ Նրան՝ որպես դիրիժոր, բարեգործական համերգին հրավիրել է Նինո Սուրգուլաձեն։

Մասնակիցների թվում են նաև իտալացի սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին, տենոր Կառլոս Վենտրեը, բարիտոն Սիմոնե Պիացոլան, բաս Գեորգի Անգուլաձեն։

Համերգի վայրը՝ Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական ​​թատրոն։ Սկիզբը՝ 22:00-ին։ Տոմսերը կարելի է գնել առցանց՝ biletebi.ge կայքում։