2026 թվականի մայիսի 25-28-ը Վրաստանում այցից և հանդիպումներից հետո ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվիրակության անունից հրապարակել է ամփոփ հայտարարություն։
Մայիսի 25-28-ը ԱՄՆ պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպեց Իրակլի Կոբախիձեի, փոխվարչապետեր Մակա Բոճորիշվիլիի, Մամուկա Մդինարաձեի և «Վրացական երազանք»-ի կառավարության այլ ներկայացուցիչների հետ՝ «քննարկելու երկկողմ հարաբերությունների բարելավման ապագա ուղին»։
Հունիսի 1-ին ԱՄՆ դեսպանատան հրապարակած ընդարձակ հայտարարության մեջ ասված է.
«Պատվիրակությունը Վրաստանի կառավարությանը հայտնեց Թրամփի վարչակազմի պատրաստակամության մասին` ներգրավվելու կառուցողական, հեռանկարային հարաբերությունների մեջ և իր շահագրգռվածության մասին՝ սկսելու երկկողմ հարաբերությունների նոր փուլ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և անկեղծ երկխոսության վրա»։