Պարտվող կողմը պարտավոր է համակերպվել. Զուրաբիշվիլի

«Եթե ուզում ենք, որ մեզ ճանաչեն ժողովրդավարական երկիր, ընտրությունների արդյունքները պետք է ճանաչի նաև պարտվող կողմը: Սրա հետ բոլորը պետք է համակերպվեն»,- լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանքել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին միավորված ընդդիմության պահանջին։

Զուրաբիշվիլին ասել է, որ ոչ մի կերպ չի մեկնաբանելու տվյալ հարցը՝ պարզաբանելով, թե ընտրությունների արդյունքները ճանաչվել են միջազգային հանրության կողմից, իսկ դեկտեմբերի 16-ին կայանալու է իր երդմնակալության արարողությունը: