Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հաղորդմամբ՝ N344 երթուղում, որն ուղևորներին սպասարկում է Վերին Փոնիճալայից Օրթաճալայի վրայով դեպի Բարաթաշվիլիի փողոց, ավելացել է 6 միավոր 12-մետրանոց ավտոբուս։ Երթուղին նաև Կոտե Ափխազի փողոցից երկարաձգվել է մինչև Կայարանի հրապարակ՝ Ռուսթավելիի պողոտայի, Մարջանիշվիլիի փողոցի, Դավիթ Աղմաշենեբելիի և Թամար Թագուհու պողոտաների վրայով։
Կալաձեի խոսքով՝ նման փոփոխությունները սպասման ժամանակի կրճատման և ավելի շատ ուղևորների սպասարկման հնարավորություն են տալիս։
«Ամենօրյա ռեժիմով հետևում ենք հասարակական տրանսպորտի տեղաշարժին՝ որտեղ ունենք դժվարություն, որ երթուղին ունի բարելավման, ավելացման կարիք և այլն։ Ըստ այդմ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքային զարգացման գործակալությունը շարունակում է հասարակական տրանսպորտի երթուղիների օպտիմալացումը»,- ասել է Կախա Կալաձեն։