Ախալքալաքում հարգեցին Անահիտ Բոստանջյանի հիշատակը

 Ախալքալաքի Մշակույթի տանը «Բազմերանգ Վրաստան» նախագծի շրջանակներում հարգեցին բանաստեղծ, գրող, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի հիշատակը:

Երեկ երեկոյան Մշակույթի տանը անցկացվեց հարգանքի-երեկո՝ նվիրված բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանին: Երեկոն կազմակերպել էր Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, Գիորգի Լեոնիձեի անվան Վրաց գրականության թանգարանի նախաձեռնությամբ: Նախագիծը կոչվում է «Բազմերանգ Վրաստան»: Այս նախագիծն Ախալքալաքում իրականացվում է երկրորդ տարին:

«Մենք նվիրում ենք այս երեկոն Անահիտ Բոստանջյանի հիշատակին, նա մահացավ այս տարվա սկզբին: Մենք ցուցադրել ենք նրա հրատարակությունները, որոնք տպագրվել են այն կազմակերպությունների օգնությամբ որոնց հետ նա համագործակցել է, այդ թվում նաև, Մշակույթի նախարարության և վրացական գրքերի կենտրոնի », – ասաց մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության ներկայացուցիչ, նախագծի համակարգող Ալեքսանդր Գրիգալաշվիլին:

Մշակույթի տան նախասրահում ներկայացվեց Անահիտ Բոստանջյանի գրքերը, նրա բանաստեղծությունները, թարգմանությունները, «Կամուրջ»-ի տարբեր հրատարակությունները և այլն: Ներկայացվեցին նաև Ապագայի տան ձեռագործ աշխատանքները:

koncert3

Միջոցառումը սկսվեց Անահիտ Բոստանջյանի մասին ֆիլմի ցուցադրումով: Հարկ է նշել, որ դահլիճում շատ քիչ մարդ կար: Անահիտ Բոստանջյանի ստեղծագործության մասին, նրա բանաստեղծությունները, հայերեն և վրացերեն լեզուներով, խոսեցին և կարդացին «Ռաֆայել Ջավախ» Կրթա- մշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, Հայարտուն Կրթա- մշակութային կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, լուսանկարիչ Յուրի Մեչիտովը, Մայա Դեյսաձեն, «Սուրբ Խաչ» եկեղեցու քահանա` Տեր Տաթև Մարուքյանը և այլք:

vecher3

vecher1

Միջոցառմանը եկել էին նաև Հայարտուն Կրթա- մշակութային կենտրոնի երաժիշտներն ու երգիչները, ովքեր ելույթ ունեցան երաժշտական համարներով: Երեկույթին հանդես եկավ նաև Անահիտ Բոստանջյանի թոռնուհին:

вечер1

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև տեղացի կատարողներ, ինչպիսիք են` դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան, դուդուկահար Տիգրան Մղդեսյանը և դաշնակահարուհի Կարինե Կազանջյանը:

вечер2

vecher2

vecher4

Երեկոյի վերջում շրջանի դպրոցների ակտիվ աշակերտներին, ովքեր ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մասնակցել են տարբեր միջոցառումների ու առանձնացել ակտիվությամբ, նվիրեցին գրքեր:

Նշենք, որ վերջին տարիներին անահիտ Բոստանջյանը սկսել էր համագործակցել նաեւ «Ալիք Մեդիայի» հետ:

Նյութն արտատպված է  Jnews.ge կայքից

вечер4

Թողնել պատասխան

Այլ նյութեր
Close

Երբ մեր երկու հարևանները սպանում են իրար, Վրաստանը ոչ թե դեր, այլ պարտավորություն ունի. Գվարիշվիլի

«Ստեղծված իրավիճակում, երբ մեր երկու հարևանները սպանում են իրար, Վրաստանը ոչ թե դեր, այլ պարտավորություն ունի. պարտավոր է իր վրա վերցնել պատասխանատվություն` որպես խաղաղարար: Ոչ...