Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Թուրքմենստանի նախագահին և պատվիրակության անդամներին դիմավորել է «Վրացական երազանք»-ի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։
Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը կայացել է նախագահական նստավայրում։ Սերդար Բերդիմուհամեդովին դիմավորել է «Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին։
Նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ նախագահական պալատում նախատեսվում է Թուրքմենստանի նախագահի առանձնազրույցը Վրաստանի նախագահի հետ։ «Առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներն ու տարածաշրջանային օրակարգը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ վաղը նախատեսվում է Իրակլի Կոբախիձեի և Սերդար Բերդիմուհամեդովի առանձնազրույցը։ Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ նախարարների հետ։