Մառնեուլիում հորը սպանելու համար մեղադրվող տղամարդուն ոստիկանությունը ձերբակալել է Սարփիի սահմանային անցակետի տարածքում։
Տեղեկությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը։
«Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի նկատմամբ կատարված դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ սառը զենքի գործադրմամբ մահացու վերքեր է հասցրել հորը և դեպքի վայրից դիմել փախուստի։ Իրավապահները մեղադրյալին հանցագործությունը կատարելուց ժամեր անց ձերբակալել են Սարփիի սահմանային անցակետի տարածքում այն պահին, երբ նա փորձում էր լքել երկիրը։
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 11 պրիմ 109-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ»,- նշված է հաղորդագրության մեջ։