Ցագերիի մունիցիպալիտետի Դողուրաշի գյուղի տարածքում Վրաստանի ազգային թանգարանի մասնագետները և օտարերկրացի հետազոտողները, հնագիտական պեղումների արդյունքում, բրոնզե դարի եզակի արտեֆակտներ են հայտնաբերել։
Մշակույթի նախարարության հաղորդամբ՝ մետաղի հալման գործունեության հետ կապված համալիրը, որը Օքսֆորդի համալսարանի լաբորատորիայի ուսումնասիրությամբ մ.թ.ա. XIII-IX դարերից է հասել մեր օրեր, իր մասշտաբով ամենամեծն է Կոլխեթիում։
«Ցագերիի մունիցիպալիտետի Դողուրաշի գյուղի տարածքում Վրաստանի ազգային թանգարանի մասնագետները և օտարերկրացի հետազոտողները, անցկացված հնագիտական աշխատանքների արդյունքում, բրոնզե դարի եզակի արտեֆակտներ են հայտնաբերել։
Մետաղի հալման գործունեության հետ կապված համալիրը, որը Օքսֆորդի համալսարանի լաբորատորիայի թվագրմամբ մ.թ.ա. XIII-IX դարերից է մեզ հասել, իր մասշտաբով ամենամեծն է Կոլխեթիում մինչ օրս հայտնի նմանատիպ արհեստանոցների շարքում և լիարժեքորեն արտացոլում է մետաղի հալման բարդ գործընթացը։ Հայտնագործությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ ուշ բրոնզի — վաղ երկաթի դարաշրջանում Լեչխումին լեռնային Կոլխեթիի կարևորագույն մետաղագործական կենտրոններից մեկն էր և Կովկասի պղնձի մետաղարտադրության գործում առաջատար դեր էր կատարում։
Ցագերիի մունիցիպալիտետի Դողուրաշի գյուղի արշավախումբը Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, Վրաստանի ազգային թանգարանի կազմակերպմամբ և հնագիտության դոկտոր Նանա Ռեզեսիձեի ղեկավարությամբ է իրականացվում։
Պղնձի հնագույն արհեստանոցների հետազոտությունը պատմական գիտությունների դոկտոր Նինո Սուլավան է վարում։ Վրացի մասնագետների հետ միասին աշխատանքներին մասնակցում են օտարերկրացի հետազոտողներ Մեծ Բրիտանիայից, Իսրայելից և Իտալիայից։
Հայտնաբերված բրոնզե դարի եզակի արտեֆակտները Վրաստանի ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Դավիթ Լորթքիփանիձեն, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի մարզում պետական հավատարմատար Պապունա Մարգվելիձեն, գործադիր և տեղական իշխանության ներկայացուցիչները և հրավիրված հյուրերը տեղում զննել են», — հայտնել է Մշակույթի նախարարությունը։