Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Վախո Սանաիայի կալանավորմանը

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցիալական ցանցում անդրադարձել է Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ լրագրող Վախո Սանաիայի նկատմամբ 14-օրյա վարչական կալանքին և նշված որոշումը որակել որպես «մաքուր ավտորիտար պարանոյա»։

«Ահաբեկություն Վրաստանում. ռուսական ոճի տոտալ գրաքննություն բոլորի աչքի առաջ»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

«Քաղաքական գործիչներին քննադատելու համար լրագրողներին ձերբակալելը օրենք չէ, այլ մաքուր ավտորիտար պարանոյա»,- սոցիալական ցանցում գրել է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և պատգամավոր Վլադիմիր Բոժաձեի վերաբերյալ սոցիալական ցանցում կատարած գրառման պատճառով լրագրող Վախո Սանաիային 14-օրյա վարչական կալանքի է ենթարկել։