Սեպտեմբերի 1-2-ը Վրաստանի մեծ մասում կպահպանվի անձրևոտ եղանակը։
Այս տեղեկությունը տարածել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։ Որոշ շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ։ Հնարավոր են ամպրոպներ, կարկուտ և ուժեղ քամի։
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, ջրհեղեղների, լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։