Վրացի 17-ամյա կիսապաշտպանը կխաղա Լոնդոնի «Արսենալ»-ում

Լոնդոնի «Արսենալ»-ը համաձայնել է վրացի 17-ամյա կիսապաշտպան Անդրիա Բարթիշվիլիի տեղափոխմանը, հաղորդել է «Geo Team» ֆեյբուքյան էջը։

Սպասվում է, որ Բարթիշվիլին սեպտեմբերի 1-ին կմեկնի Լոնդոն՝ բուժզննման։ Դրանից հետո կիսապաշտպանը, հավանաբար, հնգամյա պայմանագիր կկնքի «Արսենալ»-ի հետ։

Գործարքի պայմանների համաձայն՝ անգլիական ակումբը երիտասարդ խաղացողի համար կվճարի 4.5 միլիոն եվրո։