Օմբուդսմենն այսօր կայցելի Իրակլի Ղարիբաշվիլիին

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին կայցելի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Օմբուդսմենը նախատեսում է այսօր գնալ կալանավայր։

Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո Լևան Իոսելիանին մեկնաբանություններ կանի լրատվամիջոցների համար։

Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլիի փաստաբան Լիլի Գելաշվիլին մի քանի օր առաջ կոչ էր արել հանրային պաշտպանին` այցելել Իրակլի Ղարիբաշվիլիին։ Փաստաբանի խոսքով՝ խախտվում են նախկին վարչապետի իրավունքները, ինչը պետք է քննի նաև հանրային պաշտպանը։