Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ Սվանեթիում անհետ կորած 20-ամյա աղջկան մահացած են գտել։ Նրա մարմինը հայտնաբերվել է Ճալաադի սառցադաշտի մոտ։
Ըստ հաղորդագրության` փրկարարական ծառայության ներկայացուցիչները ինտենսիվորեն ներգրավված են եղել աղջկա որոնողական աշխատանքներում։
Ավելի վաղ Ճալաադի սառցադաշտի մոտ հայտնաբերվել էր հանգուցյալի վարձակալած ավտոմեքենան։