Վրաստանը կհասնի երկրի տարածքների ապաշրջափակմանը. Իզորիա

Անկախությունից ի վեր Վրաստանը կանգնած է լուրջ մարտահրավերի առջև։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ նշելով, որ Ռուսաստանը 2008 թվականին բռնագրավել է երկրի տարածքի 20 տոկոսը։

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, սակայն, միջազգային աջակցությամբ, Վրաստանն անպայման խաղաղ ճանապարհով հասնելու է երկրի տարածքների ապաշրջափակմանը:

«Փետրվարի 25-ը Վրաստանի պատմության ամենաողբերգական օրերից է, երբ բոլշևիկյան Ռուսաստանն իրականացրեց մեր երկրի օկուպացիան ու բռնակցումը: Ողջ 70 տարվա ընթացքում մեր երկիրը դարձավ խորհրդային բռնատիրական ռեժիմի զոհը»,- հայտարարել է Իզորիան՝ հավելելով, որ Վրաստանն այսօր դրան համարժեք պատասխան է տալիս։

«Մենք ռուսական բռնակցմանը համարժեք պատասխան ենք տալիս՝ կանգելով Հյուսիսատլանտյան տարածքին ինտեգրվելու, միջազգայնորեն ճանաչված սահմաններում մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման ճանապարհին: Այս քաղաքականությունը կիրականացվի անխափան․ համոզված եմ, որ խաղաղ ճանապարհով ու միջազգային հանրության աջակցությամբ մենք կհասնենք մեր երկրի դեօկուպացիային», — ընդգծել է նախարարը: