Գիա Ժորժոլիանին նույնպես լքում է իշխող թիմը

«Վրացական երազանք»-ի պատգամավոր Գիա Ժորժոլիանին նույնպես լքում է կուսակցությունը: Այս մասին նա հայտարարել է քիչ առաջ, փոխանցում է Rustavi 2-ը։

Պատգամավորի խոսքով, որոշման մասին «Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլին տեղյակ է: Այսօր Ժորժոլիանին հանդիպել է Իվանիշվիլիի հետ, քննարկել են իշխող թիմում առկա խնդիրները:

Գիա Ժորժոլիանիից բացի խորհրդարանական մեծամասնությունը արդեն լքել է 4 պատգամավոր՝ Էկա Բեսելիան, Լևան Գոգիչաիշվիլին, Բեքա Նացվլիշվիլին և Գեդևան Փոփխաձեն:

Պատգամավորները հեռանալու պատճառը նշում են տարբեր սկզբունքային հարցերի շուրջ թիմում առկա տարաձայնությունները: