Նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի և նրա ազգական Վասիլ Մխեիձեի հետ նախատեսվում է կնքել մեղքի ընդունման պայմանագիր։ Տեղեկությունը հրապարակել է Վրաստանի դատախազությունը։
Հայտարարության համաձայն՝ մեղքի վրա հիմնված համաձայնագրերը կնքելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Բուրճուլաձեի և Մխեիձեի կարծիքը։
Դատախազության միջնորդության համաձայն՝ Բուրճուլաձեն կդատապարտվի 5 տարվա ազատազրկման, որից 3 տարին կկրի քրեակատարողական հիմնարկում, իսկ 2 տարին՝ պայմանական։ Նա նաև կենթարկվի 1 միլիոն լարի տուգանքի։
Վասիլ Մխեիձեն կդատապարտվի 4 տարի 2 ամիս ազատազրկման, որից 1 տարի 2 ամիսը կկրի քրեակատարողական հիմնարկում, իսկ 3 տարին՝ պայմանական։ Նրան կտուգանեն 100 հազար լարի։