Վրաստանի կառավարությունը մեկնարկում է Վրաստանի կողմից չկառավարվող Աբխազիայից տեղահանված ընտանիքների համար դրամական փոխհատուցման ծրագիր:
Տեղահանված ընտանիքների յուրաքանչյուր անդամ կկարողանա ստանալ 10 հազար լարի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տեղահանված ընտանիք, որը նախկինում չի ստացել բնակարան կամ համապատասխան փոխհատուցում, իրավունք կունենա դիմում ներկայացնել Վրաստանի Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության համապատասխան գործակալություն՝ բնակարանի փոխարեն դրամական փոխհատուցում ստանալու համար։