Վրաստանը 2026 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ստացել է 3.7 միլիարդ դոլարի եկամուտ զբոսաշրջությունից, ինչը 2.5%-ով ավելի է անցած տարվա համեմատ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ներդրումային հետազոտություններ անցկացնող Galt & Taggart ընկերությունը:
Ներդրումային բանկի թարմացված գնահատականի համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերին զբոսաշրջային եկամուտները տարեկան աճել են 7.7%-ով՝ հասնելով 525 միլիոն դոլարի։
«Մեր կանխատեսման համաձայն՝ զբոսաշրջային եկամուտները 2026 թվականին կհասնեն 4.9 միլիարդ դոլարի», — նշում է Galt & Taggart-ը։