Լաշա Խուցիշվիլին Բանգկոկում հանդիպել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենին

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումների շրջանակում ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաաթին։

Ֆինանսների նախարարության տեղեկատվությամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ բազմամյա համագործակցության հարցերը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ երկրում իրականացվող ընթացիկ նախագծերը։

«Զրույցը վերաբերել է էներգետիկայի, ճանապարհային ու երկաթուղային ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին ու ապագա համագործակցության պլաններին, այդ թվում՝ Անակլիայի նավահանգստի, դրա հետ կապված ենթակառուցվածքների և ջրային ոլորտի ուղղությամբ։

Ֆինանսների նախարարը Համաշխարհային բանկի գործադիր տնօրենին է ներկայացրել երկրի մակրոտնտեսական ցուցանիշներն ու միջնաժամկետ կանխատեսումները։

Ընդգծվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի ֆոնին տնտեսական աճի և կայուն հարկաբյուջետային/դրամավարկային քաղաքականության արդյունքում վերջին տարիներին երկրի արձանագրած առաջընթացը», — նշված է ֆինանսների նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալ Եկատերինե Գունցաձեն։

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան հանդիպումներն անցկացվում են հոկտեմբերի 12-18-ը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում։