Տեխնիկական խափանումներ և բողոքներ սոցցանցերում․ ինչ է կատարվում «Յանդեքս-տաքսիի» հավելվածում

Վրաստանում ռուսական «Յանդեքս-տաքսին» ուղևորներից գանձում է կրկնակի գումար․ հաճախորդների քարտերից գումար է հանվում նույնիսկ այն դեպքում, երբ նրանք ընդհանրապես չեն օգտվել ծառայությունից։

«Ովքեր պատրաստվում եք երթևեկել “Յանդեքսով”, իմացեք, որ սերվերը խառնված է, և 17 լարիի փոխարեն, որ պետք է վճարեի ուղևորության ավարտին, ինձնից գանձեցին 26 լարի։ Ոչ ոք մի՛ կանչեք։ Ոչ ոքի չեք կարող գրել, աջակցման ծառայությունը չի աշխատում, և ոչ ոք ձեզ գումարը հետ չի վերադարձնի», — սոցիալական ցանցում գրում է քաղաքացին։

Այս գրառման մեկնաբանություններում այլ քաղաքացիներ ևս գրում են․

 «Երկուշաբթի օրը ես էլ ծառայություն չեմ ստացել, բայց գումար գանձեցին»

 «Երկուշաբթի օրը 13 լարի գանձեցին, ոչ վարորդն է եկել, ոչ էլ որևէ բան»

 «Ճիշտ այդպես, կանխիկ վճարման ժամանակ 25 լարիի փոխարեն 42 «խլեցին» տեխնիկապես :))))»

Հավելվածի մասնակի անջատման և խափանումներով աշխատելու պատճառը ուկրաինացիների կողմից Ռուսաստանում «Յանդեքսի» տվյալների բազայի ռմբակոծումն է։