Իվանիշվիլին պետք է փոխարինվի, բայց ոչ Սաակաշվիլիով. Ուսուփաշվիլի

«Իվանիշվիլին պետք է փոխարինվի, բայց ոչ Սաակաշվիլիով»,- այս մասին «Պալիտրանյուսի» եթերում հայտարարել է խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին: Նրա խոսքով, որպեսզի Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը Միխեիլ Սաակաշվիլիի իշխանությամբ չփոխարինվի, անհրաժեշտ է, որ բոլորը միասնական գործեն:

«Կան մարդիկ, որոնք կարծում են, թե առանց Սաակաշվիլիի հնարավոր չէ փոխել Իվանիշվիլիին: Ես այս մարդկանց ասում եմ, եթե Սաակաշվիլիով փոխեցինք Իվանիշվիլիին, սրանով երկրի համար ոչ մի լավ բան չենք փոխելու, կստանանք այլ տեսակի դժբախտություն: Եվ երկրորդ՝ Իվանիշվիլիին հնարավոր է առանց Սաակաշվիլիի էլ փոխել: Ուղղակի անհրաժեշտ է, որ բոլերը մի քիչ ձեռքերը շարժեն»,- հայտարարել է Ուսուփաշվիլին:

Ուսուփաշվիլին վերջում նաև հավելել է, որ այսօրվա դրությամբ Սաակաշվիլին Վրաստանում ունի ամենաշատ կոնսոլիդացված աջակիցները, ըստ նրա, քաղաքական գործիչները պետք է օգտվեն այդ էլեկտորատից ու ու չեզոքացնեն Սաակաշվիլիին: