Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովին։
«Այսօր Բաթումիում հյուրընկալեցի Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովին։ Խոսեցինք երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների օրակարգի և համագործակցության հեռանկարների մասին։ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարը մասնակցություն կունենա Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որն առաջին անգամ կանցկացվի Բաթումիում՝ հոկտեմբերի 23-ին», — սոցիալական ցանցում գրում է Մակա Բոճորիշվիլին և լուսանկարներ հրապարակում։