Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր ցավակցությունն է հայտնել Տղիբուլիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված հանքափորների հարազատներին։
«Այս դժվար պահին իմ կարեկցանքն եմ հայտնում զոհված և վիրավոր հանքափորների ընտանիքի անդամներին: Այսօր Տղիբուլիում տեղի ունեցած դժբախտությունը ևս մեկ անգամ ապացուցեց աշխատանքային անվտանգության ուղղությամբ առկա խնդիրների մասին: Պետությունը և հանրությունը չպետք է հանդուրժեն այս ամենը: Անհրաժեշտ է ողջ հանրության, այդ թվում գործատուների և առաջին հերթին իշխանությունների ջանքերը ներդնել աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման և վերահսկողության գործում: Սա միայն աշխատավորների խնդիրը չէ, սա կյանքի և մահվան հարց է»,- ասվում է Վրաստանի նախագահի հայտարարությունում: