Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ պատրաստ են բանավիճել Վրաստանի իշխանությունների հետ այն դեպքում, եթե ուժ չկիրառելու մասին համաձայնագիր ստորագրվի ու պաշտոնական Թբիլիսին «ճանաչի հանրապետության անկախությունը»:
«Եվս մեկ անգամ կնշեմ, որ Հարավային Օսիայի Հանրապետությունը պատրաստ է բանավիճել Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ այն դեպքում, երբ Վրաստանը կստորագրի ուժ չկիրառելու մասին համաձայնագիր և կճանաչի Հարավային Օսիայի անկախությունը»,- հայտարարել է Բիբիլովը:
Նա նաև հավելել է, որ «Վրաստանը չի ստրորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր և ինչպես երևում է, չի պատրաստվում ստորագրել»:
«Հասկանալի է, որ Վրաստանի վրա ճնշումներ է գործադրում ԱՄՆ-ն: Դա նույնիսկ չեն թաքցնում»,- հայտարարել է Բիբիլովը: