«Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» մրցույթում վրաստանցիները 3-րդ հորիզոնականն են զբաղեցրել

Դուբլինում տեղի է ունեցել «Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 30-րդ մրցույթի հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում են Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից, Վրաստանի ներկայացուցիչները մրցույթում գրավել են 3-րդ հորիզոնականը:

Վրաստանի պատվիրակության կազմում են եղել` Մարինա Գուջաբիձեն, Շորենա Գուջաբիձեն, Դեա Իլարիոնովան, Եվա Խուխաշվիլին, Թամար Միքելաձեն, Նինո Խունձակիշվիլին, Անի Թեթրիաշվիլին: Պատվիրակությունը ղեկավարել է Մարինա Գվիմրաձեն:

Մրցույթը բացել է Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը: Մրցանակներ ստացողներին հավաստագրեր է հանձնել Իռլանդիայի բարձրագույն կրթության նախարար Մերի Միտչել Օ Կոնորը: Միջոցառմանը մասնակցել է 28 երկրի 139 ներկայացուցիչ: