Վրաստանում լարին կրկին արժեզրկվել է։ Որոշ բանկերում ԱՄՆ 1 դոլարը 2,85 լարի է։ Վրաստանի կենտրոնական բանկի տվյալներով 1 դոլարի փոխարժեքը կազմում է 2,8333 լարի, երեկ՝ հունիսի 25-ին 1 դոլարի փոխարժեքը կազմում էր 2,7945 լարի։
Փոխանակման որոշ կետերի տվյալներով լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասնում է 2,8550 -ի: Ինչ վերաբերում է եվրոյին, ապա 1 եվրոյի առքի գինը 3,2600 լարի է, ռուսական ռուբլու փոխարժեքը (1000) 44,8 լարի է: