Դատարանը մերժեց «Հայրենասերների դաշինք»-ին

Թբիլիսիի քաղաքային դատարանը չբավարարեց «Հայրենասերների դաշինքի» պահանջը: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ «Հայրենասերների դաշինք» կուսակցության հայտը քննարկվել է դատարանում։ Թբիլիսիի քաղաքային դատարանը լսել է ինչպես «Հայրենասերների դաշինքին», այնպես էլ ԿԸՀ-ի ներկայացուցիչների փաստարկները:

Հիշեցնենք, ԿԸՀ-ն հրապարակել է հոկտեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով եւ մեծամասնականի առաջին փուլի արդյունքները, որոնց համաձայն «Հայրենասերների դաշինք»-ը Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում ստացել է 6 մանդատ։ Քաղաքական այս ուժի ղեկավարները հայտարարել են, որ ներկայացված արդյունքները հակասում են երկրի Սահմանադրությանը, քանի որ 17 մանդատի համար ձայները պետք է բաժանվեին խորհրդարան մուտք գործած կուսակցությունների միջև։ «Հայրենասերների դաշինք»-ի առաջնորդ Դավիթ Թարխան-Մոուրավին վստահ է, որ իր գլխավորած կուսակցությանը առնվազն 8 մանդատ է պատկանում:

Ինչպես դատական գործընթացից հետո հայտարարել է «Հայրենասերների դաշինք-միավորված ընդդիմություն» կուսակցության առաջնորդներից Կախա Կուկավան, «Վրացական երազանքի» եւ «Միացյալ ազգային շարժման» միջեւ համագործակցություն կա։ Վերջինիս համոզմամբ, նրանք միմյանց մեջ են բաժանել այն մանդատները, որոնք իրականում պետք է խորհրդարան մտած բոլոր կուսակցոթյունների միջեւ բաշխվեին:

Թողնել պատասխան