Աբխազիայից Covid19-ի նախանշաններով պացիենտ է տեղափոխվել Զուգդիդի

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայից, մասնավորապես՝ Գալիից Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա պացիենտ կորոնավիրուսի նախանշաններով: Վերջինիս մոտ արձանագրվում է ջերմություն և հազ:

Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության, կինը Զուգդիդիի բնակիչ է: Նա գտնվում էր Ռուսաստանում, Վրաստան վերադառնալ փորձել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայիով:

Պացիենտն արդեն գտնվում է մեկուսացված պալատում, առողջական վիճակը կայուն է:

Հիվանդի նյութերը Թբիլիսիի Լուգարի լաբորատորիա կտեղափոխվեն: