Աբխազիայում Թուրքիայի ևս մեկ քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի  դե ֆակտո պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) տեղեկություն է տարածել Սոխումիում ձերբակալված  Թուրքիայի ևս մեկ քաղաքացու մասին. նա 1977 թվականին ծնված Քադիր Յոզդորին է։

Դե ֆակտո ՊԱԾ-ից հայտնել են, որ «Քադիր Յոզդորը Թուրքիայի Իզմիր քաղաքում առնվազն 50 հոգուց բաղկացած կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարն է։ Ձերբակալված Թուրքիայի քաղաքացին կասկածվում է հասարակական վայրերում վտանգավոր եղանակով կատարված մի քանի դիտավորյալ սպանությունների համար»։

Ըստ դե ֆակտո ՊԱԾ-ի` Քադիր Յոզդորը նախկինում «բազմիցս հետապնդվել է թուրքական իրավապահ մարմինների կողմից՝ ապօրինի զենք կրելու և պահելու, նաև կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար», իսկ 2024 թվականին՝ «ևս մեկ սպանությունից հետո նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Հաղորդագրության համաձայն, Թուրքիայի քաղաքացին հատել է Էնգուրի գետի դե ֆակտո սահմանը շրջանցող դո ֆակտո անցակետերը։

Ավելի վաղ, այսպես կոչված, օկուպացված Աբխազիայի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության հետ միասին բացահայտել է «պետական ​​սահմանն ապօրինի հատման ալիք» և ձերբակալել օտարերկրյա քաղաքացիների երկու խմբի, որոնցից մեկում եղել են Թուրքիայի երկու քաղաքացի, իսկ մյուս երկուսը՝ Ադրբեջանի քաղաքացի։ Նրանց սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում՝ «սահմանի ապօրինի հատման հոդվածով»։

Թբիլիսին դեռ չի մեկնաբանել այս դեպքը։

Աբխազիայում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվել