Այսօր պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ այցի շրջանակներում «Վրացական երազանք»-ի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարին։
Ինչպես նշվում է տեղեկության մեջ, այցի ընթացքում Ջեյհուն Բարիամովը հանդիպումներ կունենա նաև Միխեիլ Կղավելաշվիլիի, Իրակլի Կոբախիձեի և Շալվա Պապուաշվիլիի հետ։