Կրթաթոշակ Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում բնակվող ուսանողների համար

Քեթևան Ցիխելաշվիլին Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների առաջադեմ ուսանողներին Դիմիտրի Գուլիայի և Կոստա Խեթագորովի անվան կրթաթոշակներ է հատկացրել:

Կրթաթոշակն այս տարի առաջին անգամ է տրվել Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի և կրթության ու գիտության նախարարության աջակցությամբ։ Ծրագիրը նախատեսված է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում բնակվող այն ուսանողների համար, ովքեր միացյալ ազգային քննություններում բարձր բալեր են հավաքել: Այս տարի կրթաթոշակը փոխանցվել է Տեխնիկական և Կովկասի միջազգային համալսարանների երկու ուսանողի: Նրանք մեկ տարվա ընթացքում ամսական 300 լարի կստանան: