Ադրբեջանի նախագահն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նախագահի նստավայրում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ռազմավարական գործընկերության հիմնախնդիրները և համատեղ այլ նախագծեր:

Իրակլի Ղարիբաշվիլին շեշտել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության վրա:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության հաղորդմամբ, կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ: