Աէրոզոլային սարքերի գնումը հնարավոր կլինի ՆԳՆ-ի համաձայնությամբ

Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է օրենսդրական նախաձեռնություն, որի համաձայն՝ աէրոզոլային սարքերը (պղպեղային սփրեյ) կենթարկվեն կարգավորման, և դրանց գնումը թույլատրելի կլինի միայն 18 տարեկանից բարձր անձանց՝ Ներքին գործերի նախարարության գրավոր համաձայնության դեպքում։

Նախաձեռնության համաձայն՝ ակուստիկ զենքի և էլեկտրաշոկային սարքերի շրջանառությունը նույնպես կենթարկվի նոր կարգավորումների։ Էլեկտրաշոկային սարքերը կհանվեն քաղաքացիական շրջանառությունից։

Ակուստիկ զենք երկիր ներմուծելու համար անհրաժեշտ կլինի Ներքին գործերի նախարարության թույլտվությունը, իսկ դրանք գնելու համար՝ Ներքին գործերի նախարարության գրավոր թույլտվությունը։