Աֆգան Սադիգովը ձերբակալվել է

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովը, որին իր ընտանիքը մոտ 3 ժամ որոնում էր, ձերբակալվել է:

Այս տեղեկությունը հայտնել է «Սոցիալական արդարադատության կենտրոն»-ի ներկայացուցիչ Թամթա Միքելաձեն:

«Ընկերներ, Աֆգան Սադիգովը կալանավորվել է վարչական կարգով։ Պարեկային ոստիկանությունը երկու անգամ հերքել է նրա կալանավորման փաստը և միայն հիմա է մեզ տեղեկացրել»,- գրել է Միքելաձեն։

Աֆգան Սադիգովը բանտից ազատվելուց ի վեր ամեն օր Ռուսթավելիի պողոտայում կանգնած էր Վրաստանի քաղաքացիների հետ: Վրաստանի իշխանությունները նրան թույլ չեն տալիս լքել երկիրը: