Ալազանի գետում երիտասարդ տղա է խեղդվել։
Դեպքը տեղի է ունեցել Կղվարելիի մունիցիպալիտետի Գավազա գյուղում. տղան իր համագյուղացիների հետ գնացել էր գետում լողալու։
Ջուրը քշել է տղային, իսկ ներկաները չեն կարողացել օգնել նրան։ Մահացածի մարմինը փրկարարները դուրս են բերել մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։