Երեկվա ցույցի ընթացքում 66 անձ է բերման ենթարկվել

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ մարտի 8-ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության օրինական պահանջներին չհնազանդվելու և խուլիգանության փաստերով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով վարչական կարգով բերման է ենթարկվել 66 մարդ։

Մինչ այժմ, ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչական կարգով բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 133 մարդ։

ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ խորհրդարանի շրջակայքում բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած խախտումների և բռնի միջադեպերի վերաբերյալ հետաքննությունն սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ և 187-րդ հոդվածներով։

Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ պարզելու, հայտնաբերելու և ձերբակալելու համար այն անձանց, որոնք հարձակվել են ոստիկանների վրա և այլ բռնի գործողություններ իրականացրել խորհրդարանի շենքի հարակից տարածքում և Ռուսթավելիի պողոտայում, հայտնում են ՆԳՆ-ից։