ՍԴ աշխատակիցները քննադատել են «օտարերկրյա գործակալների» օրինագծերը

Վրաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշ աշխատակիցներ քննադատել են խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրինագծերի քննարկումն ու ընդունումը։

Ըստ նրանց՝ օրենքի ընդունումը հակասում է պետության շահերին և վնասում է եվրոպական ընտանիքին Վրաստանի ինտեգրման գործընթացին։

«Մենք՝ քաղաքացիական ծառայողներս, հաշվի առնելով Վրաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, որը հստակ նշված է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածում և դարեր շարունակ նախանշվել է վրաց ազգի ձևավորած պատմական և իրավական ժառանգության համաձայն, կարծում ենք, որ Վրաստանի ինտեգրումը եվրոպական և եվրատլանտյան կառույցներին, որպես պետության ազատության և ժողովրդավարական զարգացման երաշխիք, պարտավորեցնում է կառավարությանը` ցանկացած ժամանակ գործել այդ նպատակի ապահովման համար»,- ասված է ՍԴ-ի 15 աշխատակիցների ստորագրած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշված է, որ այն պայմաններում, երբ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» Վրաստանի օրենքների նախագծերը, հաշվի առնելով դրանց նախաձեռնման ժամանակը, ձևն ու համատեքստը, երկրում հասարակության բևեռացվածության խորացման պատճառ են դարձել, և միաժամանակ օրինագծերի վերաբերյալ Վրաստանի միջազգային գործընկերների արձագանքները խիստ բացասական են, վկայում են օրինագծերի անհամատեղելիությունը Եվրամիության արժեքներին և հիմնարար սկզբունքներին.

«Համարում ենք, որ նշված նախագծի ընդունումը հակասում է պետության շահերին և վնասում Վրաստանի՝ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացին:

Մենք տեղյակ ենք օրինագծի բովանդակությանը և դրանից բխող վտանգներին. հրապարակելով հիշյալ հայտարարությունը` մենք օգտագործում ենք Վրաստանի Սահմանադրությամբ պաշտպանված խոսքի ազատությունը և հայտարարում ենք մեր դիրքորոշումը որպես քաղաքացի»:

Իշխանությունները հետ են կանչում «օտարերկրյա գործակալների» օրինագծերը