Այսօր «Վրացական երազանքի» գրասենյակում նիստ կանցկացվի

«Վրացական երազանքի» գրասենյակում այսօր խորհրդարանական մեծամասնության նիստ կանցկացվի: Նիստը նշանակված է ժամը 11:00-ին: Հանդիպմանը մասնակցելու է նաև կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Ինչպես նշել են իշխող կուսակցության անդամները, հանդիպմանը չի նախատեսվում քննարկել «Վրացական երազանքի» շարքերից անդամների հեռացման հարցը, այլ կքննարկվի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: Ըստ կուսակցության անդամների, որոշում կայացնելու համար պետք է արվեն այնպիսի քայլեր, որպեսզի հնարավոր լինի պահպանել թիմի միասնությունը:

Հայտնի է, որ իշխող կուսակցության անդամ Էկա Բեսելիան պլանավորել է այսօր չմասնակցել մեծամասնության նիստին: Իր հերթին կուսակցությունից դուրս գալու մասին է խոսել նաև Գեդևան Փոփխաձեն: