Անրի Օխանաշվիլին ընտրվել է խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ

Անրի Օխանաշվիլին խորհրդարանի նիստին 98 կողմ 4 դեմ ձայնով ընտրվել է իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ:

Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, երբ նախորդ տարվա վերջին նշված պաշտոնից հրաժարական տվեց Էկա Բեսելիան:

Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Դավիթ Մաթիկաշվիլին:

Հատկանշական է, որ Բեսելիան իր հեռացումը կապում է դատավորների թեկնածուների հարցի հետ, իսկ Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ Բեսելիայի` խորհրդարանի իրավական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու հարցը քննարկվել է դեռևս ամռանը։