Մինչև 2021 թվականը Թբիլիսիում պետք է կառուցվի սպորտի նոր պալատ. Բատիաշվիլի

Վրաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հայտարարությամբ, մինչև 2021 թվականը Թբիլիսիի Դիղոմի թաղամասում պետք է կառուցվի նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան սպորտի պալատ:

Ինչպես նշել է Բատիաշվիլին, Վրաստանում Եվրոբասկետի ընտրական փուլի անցկացումը շատ կարևոր է:

«2021 թվականը շատ կարևոր տարի է լինելու, բոլոր երկրպագուների համար մեծ իրադարձություն: Մեր երկրպագուները ռեկորդ էին սահմանել այցելությունների քանակով: Հենց դա էր պատճառը, որ Վրաստանը դարձավ հյուրընկալող երկիր: Պետք է մինչև 2021 թվականը հասցնենք կառուցել նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան սպորտի պալատ, որը հետագայում նույնպես հնարավորություն կտա մեծամասշտաբ սպորտային միջոցառումներ անցկացնել»,- հայտարարել է Բատիաշվիլին:

Հիշեցնենք, որ 2021 թվականի Եվրոբասկետի խմբային փուլը կհյուրընկալի Վրաստանը: