ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջիմ Ռիշը և նրա դեմոկրատ գործընկեր Ջին Շահինը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում «քաղաքական իրավիճակի վատթարացման» վերաբերյալ, որում, ըստ սենատորների, «Վրացական երազանք»-ը խաթարում է Վրաստանի ժողովրդավարությունը։
Սենատորները նշել են, որ ողջունում են Վրաստանի դեսպանի կանչը ԱՄՆ Պետդեպարտամենտ և կոչ են արել Թրամփի վարչակազմին «քննարկել «Վրացական երազանք»-ի վերջին գործողությունները»՝ նախքան Վրաստանի հետ երկկողմ հարաբերություններում որևէ փոփոխություն կատարելը։
Սենատորները հայտարարել են, որ անընդունելի են համարում Վրաստանի կառավարության թիրախավորումը ԱՄՆ նախկին պաշտոնյաներին։
«Մենք ավելի ու ավելի ենք անհանգստանում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացմամբ և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Վրաստանի կառավարության ձեռնարկած մտահոգիչ գործողություններով։
Ընդդիմադիր կուսակցություններին ճնշելու և նրանց առաջնորդներին ձերբակալելու վարչապետ Կոբախիձեի որոշումը մտահոգիչ է, հակաժողովրդավարական և ևս մեկ ապացույց այն բանի, որ «Վրացական երազանք»-ը բացարձակապես ցանկություն չունի նորմալ քաղաքական երկխոսություն սկսելու»,- ընդգծել են սենատորները։