Ամռանը Վրաստանում նորմայից բարձր ջերմաստիճան է սպասվում

2019 թվականի ամռանը Վրաստանում սպասվում է նորմայից 1 աստիճան բարձր ջերմաստիճան: Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ, արևմտյան Վրաստանում միջին ջերմաստիճանը հարթավայրերում կկազմի +21, +22, բարձրադիր գոտիներում՝ +18, +20, լեռնային շրջաններում՝ +15, +17 աստիճան տաքություն:

Ինչ վերաբերում է արևելյան Վրաստանին, այստեղ միջին ջերմաստիճանը հարթավայրերում կկազմի +19, +23, բարձրադիր գոտիներում՝ +17, +19, լեռնային շրջաններում՝ +14, +15 աստիճան տաքություն:

Գործակալության տեղեկատվությամբ, օգոստոսի մասին տեղեկություն դեռ չկա, սակայն ինչ վերաբերում է հունիս և հուլիս ամիսներին, ապա որոշ օրերի ջերմաստիճանը հնարավոր է հասնի 37-38 աստիճանի: