Անչափահասին սպառնալու մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել

Թբիլիսիում անչափահասին սպառնալու մեղադրանքով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել:

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել է 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված, ներկայումս պայմանական դատապարտված Վ.Դ.-ն:

«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին մեղադրյալը բախել է 2012 թվականին ծնված Ա.Ք.-ի բնակարանի դուռը և հայտնել, որ օգնության կարիք ունի, և մերժում ստանալուց հետո տարբեր միջոցներով, այդ թվում՝ սպառնալիքներով փորձել է ստիպել անչափահասին` բացել բնակարանի դուռը: Այն բանից հետո, երբ անչափահաս Վ.Դ.-ն ասել է, որ ոստիկանություն կկանչի, մեղադրյալը փախուստի է դիմել:

Իրավապահների իրականացրած քննչական գործողությունների արդյունքում դեպքի հաջորդ օրը Թբիլիսիում ձերբակալվել է հանցագործության մեջ կասկածվողը»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Ըստ հաղորդագրության, հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է անչափահասի նկատմամբ սպառնալիքին։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: