Անազատության մեջ գտնվող եվրոպամետ ցույցերի մասնակից Անրի Կվարացխելիային դատարանը մեղավոր ճանաչեց և դատապարտեց 4 տարի 6 ամիս ազատազրկման։
Որոշումը հրապարակել է դատավոր Ջվեբե Նաճկղեբիան։
Նշենք, որ 25-ամյա Անրի (Անզոր) Կվարացխելիան ձերբակալվել է իր տանը դեկտեմբերի 5-ին` Հատուկ հանձնարարությունների աշխատակցի ուղղությամբ կոկտեյլ նետելու համար։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 53-րդ կետի 1-ին մասով, ինչը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում։